ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կարևորը՝ նախկինների թեմայով «տեսարաններ» լինեն

Կարևորը՝ նախկինների թեմայով «տեսարաններ» լինեն
22.02.2020 | 15:39

«Փաստը» գրում է. «Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց սեփական ճանապարհն են ընտրել: Ցանկացած պահի, երբ ակնհայտ է դառնում վարկանիշի էական նվազումը, էլ չենք խոսում որևէ ընտրական գործընթացի կամ կարևոր հարցի «անցկացման» մասին, իշխանությունները հեղինակում են մի նոր շոու, որը հանրության որոշակի հատվածի կպահի էյֆորիկ տրամադրության մեջ: Ոչ աշխատանքի արդյունավետությունը, ոչ իրական, շոշափելի արդյունքները փաստացի առաջնային չեն դառնում: Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով, մի քիչ՝ «ասֆալտին փռելով», մի քիչ՝ «պատերին ծեփելով», մի քիչ՝ «դուրսպրծուկային» կարգի գնահատականներով և այլն: Առաջիկա հանրաքվեն էլ նման «տեսարանների» պակաս չի ունենալու, միայն հետաքրքիր էր, ինչպես են սկսելու քարոզչությունը: Իսկ քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով»: Բայց, ինչպես ասում են, «սրանք դեռ ծաղիկներն են»: Այնպես որ, մեր հանրությունը կարող է պատրաստ լինել, որ մինչև ապրիլի 5-ը նման շոուների պակաս չենք ունենալու. գուցե ոչ ամենօրյա ռեժիմով, բայց պարբերաբար կտեսնենք: Ուրեմն, պարզապես մնում է միայն նյարդերն ամուր պահել...»:

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ